Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ

ԵՄ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ
Քաղաքականություն
15:01, 20 июль 2021
Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հանձնակատար Թոյվո Քլաարը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ:

Խորապես անհանգստացնող զարգացումներ են շարունակվում հայ-ադրբեջանական սահմանին:

Վերահաստատում ենք մեր կոչը՝ զսպվածություն պահպանել, բաժանել ուժերը և կառուցողականություն ցուցաբերել սահմանային հարցերում, քանի դեռ նոր զոհեր չեն գրանցվել: Պատրաստակամ ենք աջակցել կողմերին»,- ասվում է Քլաարի թվիթերյան գրառման մեջ: