Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ը վճռականորեն դատապարտում է Կիպրոսի հարցում Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարությունը

ԵՄ-ը վճռականորեն դատապարտում է Կիպրոսի հարցում Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարությունը
Քաղաքականություն
23:11, 27 июль 2021
Եվրամիությունը քննադատում է Հյուսիսային Կիպրոսի Վարոշա քաղաքի մի հատվածի բացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և օկուպացված Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի հայտարարությունները: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ այսօր հրապարակած հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Եվրամիությունը վճռականորեն քննադատում է Վարոշա քաղաքի փակված հատվածի վերաբացման հետ կապված Թուրքիայի միակողմանի գործողություններն ու նախագահ Էրդողանի անընդունելի հայտարարությունը, ինչպես նաև Կիպրոսի նախագահի՝ 2021-ի հուլիսի 20-ին արված հայտարարությունը»,- ասվում է հայտարարության մեջ: