Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տառապանքն ու փորձությունները թող մեզ դարձնեն ավելի միասնական ու համախմբված՝ դիմակայելու նոր մարտահրավերներին. Հակոբ Արշակյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Այն տառապանքն ու փորձությունները, որոնց միջով անցանք, թող մեզ դարձնեն ավելի իմաստուն, օժտեն կարևորը անկարևորից զատելու ունակությամբ, թող մեզ դարձնեն ավելի միասնական ու համախմբված՝ դիմակայելու մեր նոր մարտահրավերներին, օգտագործելու նոր հնարավորությունները, թող ուժ տան զատելու անձնական շահը հանրային ու պետական շահից, թող լայնախոհություն տան՝ տեսնելու աշխարհի փոփոխությունները»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանը: