Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությունը ներկայիս գերլարված իրավիճակում ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը. Լ. Տեր-Պետրոսյանի խոսնակ

Նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությունը ներկայիս գերլարված իրավիճակում ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը. Լ. Տեր-Պետրոսյանի խոսնակ
Քաղաքականություն / Հայաստան
19:26, 25 февраль 2021
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսյինյանը գրել է:

«Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունը՝ այն ներկայացնելով, որպես այսօր արված հայտարարություն: 

Լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնագիտական անփութություն կամ անպարկեշտություն: 

Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը, ապա ներկայիս գերլարված իրավիճակում այն ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը»: 

 Նշենք, որ այսօր Civic.am-ը դիմել էր ՀԱԿ-ին՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն հրաժարվել էին մեկնաբանություն տալ: