Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկի դատարանում սկսվել է բելառուս երկու ընդդիմադիր գործիչների դատավարությունը

Մինսկի դատարանում սկսվել է բելառուս երկու ընդդիմադիր գործիչների դատավարությունը
Քաղաքականություն
21:25, 04 август 2021
Անցյալ տարի Բելառուսում զանգվածային բողոքի  ակցիաների կազմակերպիչներ Մարիա Կոլեսնիկովային և ընդդիմադիր գործիչ, իրավաբան Մաքսիմ Զնակին մեղադրանք էր առաջադրվել՝ ազգային անվտանգությանը սպառնալիք հասցնելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել 12 տարվա ազատազրկման։
 
Դռնփակ նիստի ժամանակ  տիկին Կոլեսնիկովան բարձր տրամադրություն ուներ, ժպտում և պարում էր՝ ապակե խցի ետևում։ Ընդդիմադիր ակտիվիստը, մեկը այն երեք կանանցից, որոնք միավորվելով պայքարում էին կեղծված ընտրությունների դեմ, դատարանում  սրտաձև նշանով վեր էր պարզել ձեռքերը, որը  Բելառուսում տեղի ունեցող ցույցերի խորհրդանիշն էր։
 
Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը  39 տարեկան են։

Նրանք «Ազգային համակարգող կոմիտեի» անդամներ են, որը ստեղծվել է երկրից վտարված ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի կողմից՝ ընտրություններից հետո:
 
Երկու ընդդիմադիր գործիչներին  մեղադրանք է առաջադրվել «դավադրության կամ իշխանության զավթման նպատակով արված, ինչպես նաև  ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների» և «ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու» համար:
 
Հիշեցնենք, որ անցյալ տարի Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին կայացած, ենթադրաբար, կեղծված նախագահական ընտրություններից հետո։
 
Փողոցային ցույցերն ու ակցիաները տևեցին շաբաթներ շարունակ՝ օգոստոսի 9 -ի վիճելի քվեարկությունից հետո, որը որպես ազատ և արդար ընտրություններ ԵՄ-ն և ԱՄՆ-ը չեն ճանաչել: