Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլվի»․ Լուկաշենկո

«ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլվի»․ Լուկաշենկո
Քաղաքականություն
12:55, 25 февраль 2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը. գրում է Ռիա Նովոստին։
 
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստ է արձագանքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը , ըստ որի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցված է։
 
«ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլվի»,- մասնավորապես ասել է Լուկաշենկոն։
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ վաղը կերևա»։