Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանզի իրենց իսկ գոյությամբ դրանք սպառնալիք են ՀՀ անվտանգությանը

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանզի իրենց իսկ գոյությամբ դրանք սպառնալիք են ՀՀ անվտանգությանը
Քաղաքականություն
13:07, 28 март 2024

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանզի իրենց իսկ գոյությամբ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, պետականությանը։ 

Պետության ներսում պետություն չի կարող լինել, Հայաստանում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն։ 

Լեռնային Ղարաբաղում հեղաշրջում իրականացնելուց  և  դրա  արդյունքում Ղարաբաղը հայաթափելուց հետո նույն արկածախնդիրները փորձում են վտարանդի կառավարություն ներկայանալ Հայաստանում, ինչը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը։