Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին Սամվել Շահրամանյանին և նրան առաջադրած շրջանակին ուշադիր լինել. Այդ մարդիկ միշտ ծառայել են արտաքին ուժերին. Գևորգ Առստամյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական աջակցության ծրագրի երկարաձգման հարցի քննարկմանը ասել է. «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։  Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ ՀՀ-ում կա մե՛կ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ»:

Այնուհետև տեղեկացանք, որ այդ մասին ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։  Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԼՂ-ից բռնի տեղահանված հանրային գործիչ Գևորգ Առստամյանի հետ։

«Անկեղծ ասած, պետք է ՀՀ առաջին դեմքի՝ վարչապետի խոսքն  ընդունել որպես ճշմարտություն, եթե սա անմիջապես իր կողմից է հնչել։ Եթե տեսնում է վտանգներ, ուրեմն վտանգներ կան։ Մանավանդ, որ հարցը վերաբերում է Արցախի կառավարությանը, Արցախի նախկին նախագահին, եթե կարելի է այդպես ասել նրանց մասին։ Իմ կողմից չկա վստահություն ոչ այդ անձի, ոչ այդ անձի շրջանակների նկատմամբ։ Այդ մարդիկ միշտ ծառայել են արտաքին ուժերին, այսօր իրենց բոլոր քայլերն ապացուցում են դա։ Եվ ես օրեցօր ավելի եմ համոզվում, որ այդ մարդիկ ընդհանրապես կապ չունեն հայ լինելու հետ։ Այդ մարդկանց անցյալը, այդ մարդկանց կատարած քաղաքական գործողությունները այսօր ավարտվել են Արցախի հանձնմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջինս կոչ է անում ՀՀ իշխանություններին Սամվել Շահրամանյանին և նրան առաջադրած անձանց շրջանակի հարցում ուշադիր լինել։   
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան