Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ արձակելու անհրաժեշտության վերաբերյալ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ արձակելու անհրաժեշտության վերաբերյալ
Քաղաքականություն
20:06, 01 март 2021
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում, միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է և ոչ մի քննադատության չի դիմանում:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն