Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում

ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում
Քաղաքականություն
20:14, 22 сентябрь 2021
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համարել կարևոր գործիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տեսանկյունից:

Այս մասին Տաշքենդում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մինսկի խմբի ձևաչափը ռուսական կողմի համար պահպանում է արդիականությունը՝ Ռուդենկոն նշել է, որ այն անգործության մատնված չէ:

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, սակայն շարունակվում են: Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում և բարձր մակարդակով: Ներկայում համանախագահների եռյակը ծրագրում է հանդիպել Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ընդ որում հանդիպել ինչպես իրար, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել»,- հայտարարել է Ռուդենկոն: