Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով պետական այցով ժամանել է Հռոմ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով պետական այցով ժամանել է Հռոմ
Քաղաքականություն
20:17, 05 октябрь 2021

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով ժամանել է Հռոմ:


Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք:


Հռոմի օդանավակայանում Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իտալիայի՝ խորհրդարանի հետ հարաբերությունների նախարար Ֆեդերիկո Դ՛Ինկան։