Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ղազինյանը վախ ներշնչող կերպար չէ. նրան չընտրելու պատճառների վերաբերյալ կարող ենք տրամադրել հանձնաժողովի 6-ժամանոց վիդեոֆորմատ. Վահագն Ալեքսանյան

«Ձեր հարցը շարունակությունն է պարոն Ղազինյանի այն մտքերի, թե մենք վախենում ենք պարոն Ղազինյանից, դրա համար նրան չենք ընտրում, ինչը բացարձակ սուտ է: Նախ՝ Արթուր Ղազինյանը բացարձակ վախ ներշնչող կերպար չէ, և երկրորդ՝ հանձնաժողովի փոխնախագահը ոչ մի առանձնահատուկ լիազորություն չունի. նա ունի միայն մեկ լիազորություն՝ հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նիստերն է վարում»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում պարբերաբար չընտրելու հարցին:

Նա ընդգծեց՝ իսկ թե ինչու չեն ընտրում, ապա կարող են տրամադրել իրենց հանձնաժողովի 6-ժամանոց վիդեոֆորմատը, որտեղ պատճառները նշված են. «Արթուր Ղազինյանն, օրինակ, պատկերացում չունի զինված ուժերի կառուցվածքի մասին: Նաև այն, որ Արթուր Ղազինյանը ոչ մի կերպ չի պարզաբանում, թե որտեղից է նա ստացել իր ֆինանսական մեծ միջոցները: Բացի դրանից, ինչպե՞ս եք պատկերացնում, որ հանձնաժողովի փոխնախագահը դրական վերաբերմունք ունենա զինված ուժերի ներգրավմանը ՀՀ ներքաղաքական կյանքին»:

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հավելեց, որ Արթուր Ղազինյանն առաջադրվելու իրավունք ունի, մեծամասնությունն էլ ունի նրան ընտրելու կամ չընտրելու իրավունք: