Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունեմ՝ ավանդույթ կձևավորվի. Հայկ Կոնջորյանը ընդդիմությանը կոչ արեց լինել լայնախոհ և կողմ քվեարկել Արտակ Մանուկյանի թեկնածությանը

Հույս ունեմ՝ ավանդույթ կձևավորվի. Հայկ Կոնջորյանը ընդդիմությանը կոչ արեց լինել լայնախոհ և կողմ քվեարկել Արտակ Մանուկյանի թեկնածությանը
Քաղաքականություն
15:07, 27 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար առաջարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր գնահատելով Արտակ Մանուկյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, հույս հայտնեց, որ ընդդիմադիր գործընկերները նույնպես կողմ կքվեարկեն նրա թեկնածությանը. «Միասին ավանդույթ կձևավորենք նման կառույցներում ապաքաղաքական մասնագետների ընտրելու»:

Նա նշեց, որ դրա նախադեպն արդեն իսկ կա, երբ ընդդիմությունն առաջադրեց Արա Նռանյանի թեկնածությունը. «Ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք այս ավանդույթը և կկարողանանք գնահատել տարբեր մարդկանց մասնագիտական կարողությունները և լինել ավելի լայնախոհ»: