Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսանոց փոխհատուցում. Լիլիթ Ստեփանյան

Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսանոց փոխհատուցում. Լիլիթ Ստեփանյան
Քաղաքականություն
18:12, 28 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Այս ծրագրի շրջանակներում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել պատերազմին մասնակից 4200 ուսանողներ, մասնակիցների 2000 զավակներ և 613 կանայք: Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսանոց փոխհատուցում»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի նաև մինչև 2022 թվականը՝ հաշվի առնելով զորացրման ժամկետները: