Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որ ուսանողների ուսման վճարն է լրիվ փոխհատուցվելու պետության կողմից. պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Որ ուսանողների ուսման վճարն է լրիվ փոխհատուցվելու պետության կողմից. պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
Գիտություն
14:28, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն է:

Ինչպես նշեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, պետությունը Հայաստանում հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ճշտող հարցի՝ փոխնախարարն ասաց. «Խոսքը լրիվ փոխհատուցման մասին է, և օրենքը տարածվում է ոչ միայն նոր ընդունվածների, այլև առկա սովորողների վրա»: