Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցությունն ինքը լուծեց ճգնաժամը՝ չներկայացնելով պարոն Ղազինյանի թեկնածությունը. Անդրանիկ Քոչարյան

«Հայաստան» խմբակցությունն ինքը լուծեց ճգնաժամը՝ չներկայացնելով պարոն Ղազինյանի թեկնածությունը. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
12:22, 14 декабрь 2021
«Թող օրենքը ուշադիր կարդան «Հայաստան» խմբակցության ոչ միայն քաղաքական գործիչները, գուցե դիմեն նաև իրենց իրավաբաններին, որպեսզի հստակ գրված տեքստերը կարողանան ճիշտ ընկալել»,- այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե «Հայաստան» դաշինքի կարծիքով՝  հանձնաժողովի փոխնախագահի տեղն իրենցն է, և իրենք կարող են և չառաջադրել:  

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ կանոնակարգ օրենքը իրավասություն է տալիս իշխող խմբակցությանը թեկնածու առաջադրելու. «Բայց, ինչպես տեսաք, մենք թեկնածու չառաջադրեցինք: Ակնկալում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը իշխող խմբակցության հետ կոնսենսուս կգտնի՝ լուծելու համար այս ձգձգված խնդիրը: Եթե գտնեն, մենք կշարժվենք օրենքի պահանջով: Բայց ամեն դեպքում իրենք լուծեցին այս ճգնաժամը՝ չներկայացնելով պարոն Ղազինյանի թեկնածությունը»: