Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում լարված իրավիճակ է․ համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանը երդվեց համայնքապետարանի բակում. ՔՊ-ն դիմել է դատարան

Վարդենիսում լարված իրավիճակ է․ համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանը երդվեց համայնքապետարանի բակում. ՔՊ-ն դիմել է դատարան
Քաղաքականություն
11:27, 04 январь 2022
Վարդենիսի համայնքապետարանի բակում տեղի ունեցավ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքապետարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր էին կուտակվել, որոնք թույլ չէին տալիս ավագանու անդամներին, այդ թվում՝  Ահարոն Խաչատրյանին, որն ընտրվել է որպես համայնքապետ, մուտք գործել աշխատանքի վայր:

Ոստիկանության ծառայողները պարզաբանել են, թե հայցադիմում կա ներկայացված Վարչական դատարան, որով վիճարկվում են ընտրությունների արդյունքները:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանին անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում կայացվել է երեք որոշում, որոնցից մեկով ընտրվել է համայնքապետ և նշանակվել է երդմնակալության արարողություն: