Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա սուտ է․ եթե իմ ազգանունը Հակոբյան է, չի նշանակում, որ բարեկամ ենք»․ ՔՊ նոր պատգամավորը հերքում է Աննա Հակոբյանի ազգականը լինելու լուրերը

«Դա սուտ է․ եթե իմ ազգանունը Հակոբյան է, չի նշանակում, որ բարեկամ ենք»․ ՔՊ նոր պատգամավորը հերքում է Աննա Հակոբյանի ազգականը լինելու լուրերը
Քաղաքականություն
18:14, 18 январь 2022
ՔՊ նոր պատգամավոր Էդգար Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքը Աննա Հակոբյանի հետ որեւէ ազգակցական կապ ունի: 

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային, որ նա Աննա Հակոբյանի արդեն երկրորդ ազգականն է խորհրդարանում՝ Հրաչյա Հակոբյանից հետո:

Էդգար Հակոբյանն ասաց. «Վերջին երկու օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված ու դա սուտ է: Իմ ազգանունը որ Հակոբյան է, դա չի նշանակում, որ բարեկամ ենք մենք»: