Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Լորա Քուփերի հետ

Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Լորա Քուփերի հետ
Քաղաքականություն
11:51, 05 февраль 2022
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Լորա Քուփերի հետ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ կողմերն անդրադարձել են ռազմավարական երկխոսության շրջանակներում երկկողմ պաշտպանական հարցերին և համաձայնություն են ձեռք բերել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ: