Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում
Քաղաքականություն
23:01, 10 февраль 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ՝ հայտնում են պետքարտուղարության մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը: Նախարարներն ընդգծել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

ԱՄՆ և Ֆրանսիայի գլխավոր դիվանագետներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Բլինքենն ու Լը Դրիանը անդրադարձել են Աֆրիկայում ընթացող իրադարձություններին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցության կարևորությունը: