Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ, որ կդառնաք Հաշվեքննիչ պալատի նախագահ, բայց ստանում եք շատ վատ ժառանգություն՝ կապված օրենքի հետ․ Իշխան Զաքարյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը։

Հայտնելով իր կարծիքը Ատոմ Ջանջուղազյանի վերաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն ասաց, որ կողմ է քվեարկելու Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը։ Սակայն պատգամավորը նշեց, որ կա մի խնդիր գործող օրենքի հետ։ 

«Պարոն Ջանջուղազյան, ես վստահ եմ, որ դուք կդառնաք Հաշվեքննիչ պալատի նախագահ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն՝ կապված օրենքի հետ, որովհետև գործող օրենքն ունի բազմաթիվ թերություններ։ Ցավոք սրտի, գործող օրենքը ստիպում է ուղղակի, որ այդ կառույցը բազմաթիվ հարցերի մոտենա ձևականորեն»,- ասաց Իշխան Զաքարյանը։

 Նա նշեց, որ պետք է փոխըմբռնման մթնոլորտում օրենքն ուժեղացնել, պնդացնել, և բոլոր ձևական բաները, որոնք կան, մի կողմ շպրտել, որպեսզի Հաշվեքննիչ պալատը կարողանա ավելի արդյունավետ աշխատել։

Մանրամասները՝ տեսանյութում: