Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական ինստիտուտների համար ամենակարևոր գործոնը պետական ծառայողի գործոնն է. Ատոմ Ջանջուղազյան

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը։

Մինչև Հաշվեքննիչ պալատի հետ կապված դիրքորոշումն ու դիտարկումները ներկայացնելը, Ատոմ Ջանջուղազյանը նախ սկսեց պետական ինստիտուտների վերաբերյալ դատողություններից։ 

Նա նշեց, որ դժվար է պետական ինստիտուտների դերը գերագնահատել այն պարագայում, երբ փորձում ենք դատողություն անել, թե ինչպիսի դիրքում է գտնվում այս կամ այն պետությունը, և պետական ինստիտուտների նկարագիրը, թերևս, ամենակրիտիկական գործոնն է, որը թույլ է տալիս տեսնել, բացահայտել պետության դերը համաշխարհային իրականության մեջ, պետության պատասխանատվությունը համաշխարհային գործընթացներում։ 

«Իսկ պետական ինստիտուտների համար ամենակարևոր գործոնը՝ մեծ բացահայտում արած չեմ լինի, ըստ իս, պետական ծառայողի գործոնն է։ Այնքանով, որքանով պետական ծառայողը համապատասխանում է պահանջներին, համապատասխանում է սպասվող այն գիտակցությանը, որ բացառիկ շահը պետական հանրային շահն է, որով պետք է  առաջնորդվի պետական ծառայողը։ Այլ կերպ ասած, պետական ծառայողը և պետական ինստիտուտները համապատասխանաբար գործում են հանրության պատվիրատվությամբ, և դրանց գործունեության շահառուները հանդիսանում է հանրությունը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ սա կարևոր արձանագրում է, և ճանապարհներից մեկը պետության դիրքի փոփոխության, մրցունակության աճն է, մրցունակության բարձրացումն է, որովհետև, ի վերջո, հանրությունը պատվիրակում է լիազորությունները իշխանություններին, և ձևավորվում են պետական ինստիտուտներ, որտեղ պետական ծառայություն են իրականացնում հենց հանրության ներկայացուցիչները։

Մանրամասները՝ տեսանյութում: