Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը:

Նշենք, որ Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հանձնաժողովում հավանություն ստանալուց հետո Ջանջուղազյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Ատոմ Ջանջուղազյանը վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի ընթացքում բոլոր այն ուժերի հետ, որոնք առաջնորդվում են բացառապես պետական, հանրային շահով, կհաջողվի բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատը բարձրացնել, կայացման այլ աստիճանի հասցնել: