Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, բաժիններ կան, որտեղ ուղղակի աշխատող չունենք. ՄԻՊ

Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, բաժիններ կան, որտեղ ուղղակի աշխատող չունենք. ՄԻՊ
Քաղաքականություն
17:07, 03 март 2022
ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է։ Այսօր այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: 

«Կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք»,- ասաց պաշտպանը։

Նրա խոսքով՝ ՄԻՊ-ում 50 տոկոսից պակաս համալրում կա այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։

Սակայն այս ամենը Գրիգորյանը սաբոտաժ չհամարեց. «Որոշ աշխատողների հետ հնարավորություն ունեցել եմ խոսելու: Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել, ես հարգանքով եմ մոտենում»