Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարինա Կալյուրանդը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահին իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ

Մարինա Կալյուրանդը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահին իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ
Քաղաքականություն
13:55, 02 апрель 2022
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Գործընկերս` Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը իր ադրբեջանցի գործընկերոջ` ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ առցանց հանդիպումից հետո հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
Բրյուսել, ապրիլի 1, 2022 - «Երեկ տեսազանգ ունեցա ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ 
Իմ մտահոգությունը հայտնեցի  նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։ Հորդորեցի անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից հետ՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։

Ես նաև հիշեցրել եմ Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու և իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու՝ Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː

Ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը, և հույս եմ  հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ադրբեջանին հորդորել եմ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել այս ջանքերը:

Եվ որ ոչ պակաս կարևոր է, բարձրաձայնել եմ մտահոգություններս և հավելյալ տեղեկություն հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը պարոն Ֆեյզիևի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, Ադրբեջանական լվացքատան սխեմայի միջոցով»:

Հղումը` https://bit.ly/3u0ERuQ