Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում սպասվում է պատերազմի երկրորդ՝ ավելի արյունալի փուլ․ ՆԱՏՕ

Ուկրաինայում սպասվում է պատերազմի երկրորդ՝ ավելի արյունալի փուլ․ ՆԱՏՕ
Քաղաքականություն / Աշխարհ
21:21, 12 апрель 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն ասել է, որ դաշինքի ղեկավարությունն օգնում է Ուկրաինային նախապատրաստվել ռազմական գործողությունների նոր՝ ավելի լայնածավալ փուլին:Փոխանցում է korrespondent-ը։

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մեզ սպասվում է պատերազմի երկրորդ՝ ավելի արյունալի փուլ։ Մենք թևակոխում ենք ավելի բարդ, իր բնույթով առաջինից տարբերվող փուլ, շատ ավելի լայն տարածքում՝ և՛ արևելքում՝ Դոնբասում, և՛ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- նշել է Ջեոանեն։

Ջեոանեն վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարում են մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ռազմական տեխնիկա և սպառազինություն, որոնք կարող են խոցել թիրախները մեծ հեռավորության վրա։