Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալն ԱՄՆ-ում խորը հիասթափություն է առաջացրել

Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալն ԱՄՆ-ում խորը հիասթափություն է առաջացրել
Քաղաքականություն
23:07, 22 март 2021
Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալն ԱՄՆ-ում խորը հիասթափություն է առաջացրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում արած գրառմամբ:

«Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը խոր հիասթափություն է առաջացրել: Պետք է ամբողջ աշխարհում պայքարենք սեռով պայմանավորված բռնության դեմ, և Ստամբուլյան կոնվենցիայի նման գործիքներով իրականացնենք կանանց պաշտպանությունը»,- գրել է Բլինքենը: