Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Քաղաքականություն
21:59, 23 март 2021
«Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարություն-կոչը Ադրբեջանին` առանց հապաղելու ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ու հրապարակել փաստաթուղթը: