Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական կարգավորումն ու ղարաբաղյան հիմնախնդիրը

Քաղաքականություն / Աշխարհ / Տարածաշրջան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում քննարկել են սիրիական կարգավորման, ղարաբաղյան հիմնախնդրի և երկկողմ օրակարգի հարցեր․ գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոստումնալից խոշոր նախագծերը առաջ են գնում, զարգանում: Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի նախագահին Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում․ «Մեծ բարև Ձեզ նրանից։ Մենք շատ մեծ օրակարգ ունենք»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են «չնայած ամեն ինչին, ապրանքաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»։
Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ Աստանայի եռյակի գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում ունենալու հնարավորություն ունեն, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել։