Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլում ձեռք բերած հացահատիկային պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունը․Լավրով

Ստամբուլում ձեռք բերած հացահատիկային պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունը․Լավրով
Քաղաքականություն / Աշխարհ
22:06, 25 июль 2022
Ստամբուլում հացահատիկի համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։  

Լավրովն ընդգծել է, որ Ստամբուլում ստորագրված համաձայնագրերին համապատասխան հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան։

«Օդեսայի նավահանգստի հացահատիկի տերմինալը գտնվում է ռազմական հատվածից զգալի հեռավորության վրա։ Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան, և մենք դրանք չենք ստեղծել»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։