Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը մերժում է մարդ կուսակցություններին. «Ժամանակ»

Քոչարյանը մերժում է մարդ կուսակցություններին. «Ժամանակ»
Քաղաքականություն
11:07, 08 апрель 2021
«Ժամանակ» թերթը գրում է. 

«Քոչարյանը իր հետ կոալիցիա կազմելու ցանկություն ունեցող կուսակցությունների ղեկավարներին շատ քաղաքավարի մերժում է՝ ասելով, որ ինքը մտադիր չէ մեծ բլոկ ձևավորել:

Ավելին՝ նա առաջարկում է, որ փոքր կուսակցությունները կամ ՀԿ-ները նախընտրական շրջանում հանդես գան իր ղեկավարած ցուցակը պաշտպանող հայտարարություններով: Սրա պատճառն այն է, որ Քոչարյանը ցանկություն չունի իր ցուցակը ծանրաբեռնել մարդ կուսակցությունների առաջնորդներով, որոնց միանալը իր դաշինքին, իրեն ոչինչ չի տալիս: Այս մերժումը շատերին տրամադրում է Քոչարյանի դեմ, ովքեր նրանից մերժում ստանալուց հետո հայտարարում են, որ ազգուտակով պայքարելու են նրա դեմ»: