Ադրբեջանում գնդապետ է ձերբակալվել՝ Զաքիր Հասանովին կոշտ քննադատելու համար

Քաղաքականություն / Տարածաշրջան
Ադրբեջանում ձերբակալվել է գնդապետ Էլնուր Մամեդովը, որը սոցցանցերում կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն ու նախարար Զաքիր Հասանովին․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էլնուր Մամեդովն իր ելույթներում խոսել է ՊՆ-ում կոռուպցիայի, նեպոտիզմի ( ընտանեվարություն, կողմնակալություն- խմբ․) և այլ բացասական երևույթների մասին, նա նաև կոշտ քննադատության է ենթարկել գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին։
Գնդապետ Էլնուր Մամեդովի դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության, ծանր հանցագործության մեղադրանքով։
Էլնուր Մամեդովը նախկինում բազմիցս զգուշացրել էր, որ Զաքիր Հասանովը կկալանավորի իրեն կոշտ քննադատության համար։