ԵԽԽՎ 47 պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել անհապաղ և անվերապահորեն դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

Քաղաքականություն
ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին խոշորամասշտաբ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Այդ չհրահրված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը հրետակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի խիտ բնակեցված շրջաններում, ինչը հանգեցրել է հարյուրավոր մարդկային կորուստների՝ ներառյալ քաղաքացիական անձանց:
Եվրախորհրդարանականները նշում են խոշտանգումների, գերեվարված և մահացած զինվորներին (ներառյալ կանանց) խեղանդամ դարձնելու դեպքերի առկայությունը:
Եվրախորհրդարանականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, Միջազգային մարդասիրական իրավունքը և օրենքները, Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության պարտավորությունները խախտելու համար:
ԵԽԽՎ անդամները դատապարտել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։
ԵԽ պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի ցանկացած հետագա ակտերից և մասնակցել բանակցությունների խաղաղ գործընթացին։
Նրանք պահանջել են ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և մյուս գերիների շտապ հայրենադարձում։