Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար շատ կարևոր է ՌԴ-ի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցում. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀ-ի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի հարցին և ասաց. «Դելիմիտացիայի աշխատանքների սկզբում մենք մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք, որ դրան պետք է նախորդի Հայաստան-Ադրբեջանի սահմանի կայունության և անվտանգության բարձր մակարդակով մեխանիզմների ստեղծումը: 

Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ դելիմիտացիայի հարցով  հանձնաժողովի ձևավորման աշխատանքը կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ: Անկեղծ ասած, այդ ժամանակ մենք չէինք կիսում այդ դիրքորոշումնը, բայց ի վերջո որոշեցինք հենվել մեր ռազմավարական դաշնակցի այդ դիրքորոշման վրա: 

Ի հեճուկս դրա՝ այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նախաձեռնեց նոր՝ լայնամասշտաբ ագրեսիա Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքները: Մեզ համար շատ կարևոր է ՌԴ-ի հստակ դիրքորոշումը այդ հարցում՝ ադրբեջանական զորքերի դուրսբերման ձևակերպմամբ, 2021թ. մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր»: