Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն ևս մեկ ապատեղեկատվություն է տարածել․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն ևս մեկ ապատեղեկատվություն է տարածել․ ԱՀ ՊՆ
Քաղաքականություն
14:54, 26 ноябрь 2022
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այսօր առավոտյան ԱՀ ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել Ադրբեջանի ՊՆ-ի՝ արդեն պարբերական բնույթ կրող ապատեղեկատվության տարածման մասին։