Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր զուգահեռ գործընթացը հնարավորություն կտա կանխելու Արցախի բնիկ հայկական բնակչության ցեղասպանությունը և նոր էթնիկական զտումները. Արցախի ԱԳ նախկին նախարար

Նոր զուգահեռ գործընթացը հնարավորություն կտա կանխելու Արցախի բնիկ հայկական բնակչության ցեղասպանությունը և նոր էթնիկական զտումները. Արցախի ԱԳ նախկին նախարար
Քաղաքականություն
16:43, 09 декабрь 2022
«Ադրբեջանական կողմը հերթական անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավունքների և անվտանգության հարցերը չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների և կազմակերպությունների հետ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը։

«Պաշտոնական Բաքուն բացեիբաց հայտարարում է, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված միջազգային մեխանիզմների ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող։

Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած հայտարարությունները բավարար հիմք են հանդիսանում Հայաստանի և այլ երկրների համար, որոնք շահագրգռված են Արցախի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի իրական անվտանգությամբ, որպեսզի գործարկեն հակամարտության համապարփակ կարգավորման «երկրորդ ուղին», այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին զուգահեռ կատարել ակտիվ և նպատակաուղղված աշխատանք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Նոր զուգահեռ գործընթացը կդառնա Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի միջազգային զսպման արդյունավետ միջոց և հնարավորություն կտա կանխելու Արցախի բնիկ հայկական բնակչության ցեղասպանությունը և նոր էթնիկական զտումները»։