Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությունը ձգձգվում է

Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությունը ձգձգվում է
Քաղաքականություն / Աշխարհ
22:33, 12 январь 2023
ՆԱՏՕ անդամակցության համար Թուրքիայի կողմից Շվեդիային ու Ֆինլանդիային ներկայացվող պահանջները շարունակվում են։  
Օրեր առաջ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել էր․ «Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք, սակայն նրանք նաև ասում են, որ ցանկանում են այն, ինչը մենք չենք կարող տալ կամ չենք ուզում տալ»։

Ավելի ուշ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, թե իրեն սխալ են հասկացել։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին ստորագրել են Հյուսիսատլանտյան խորհրդին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Այս երկրները կմիանան ՆԱՏՕ-ին, երբ դաշինքի բոլոր անդամները վավերացնեն անդամակցության արձանագրությունները։ ՆԱՏՕ-ի 30 երկրից միայն Թուրքիան և Հունգարիան չեն վավերացրել համապատասխան փաստաթղթերը:

Ընդհանուր առմամբ Թուրքիան պահանջում է, որպեսզի Շվեդիան արտահանձնի 21, իսկ Ֆինլանդիան՝ 12 հետախուզվող անձանց, պնդելով, որ նրանք սերտ կապեր ունեն կամ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության», կամ էլ Միացյալ Նահանգներում բնակվող հայտնի իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի ցանցի հետ։