Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
Քաղաքականություն
11:04, 20 январь 2023
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել, որի ծավալը կկազմի մինչև 2,5 միլիարդ դոլար: Համապատասխան հուշագիրը, որը հինգշաբթի ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Իր հերթին Պենտագոնը հայտնել է, որ նոր տրանշի շրջանակներում Վաշինգտոնը Կիևին կփոխանցի 59 Bradley հետևակի մարտական մեքենաներ և 590 հրթիռ՝ դրանց վրա TOW հակատանկային հրթիռայինհամալիրներ տեղադրելու համար, ինչպես նաև 295 հազար զինամթերք՝ 25 մմ տրամաչափի։ Բացի դրանից, փաթեթը ներառում է 90 Stryker զրահամեքենա, 8 Avenger ՀՕՊ համակարգ, լրացուցիչ զինամթերք՝NASAMS զենիթահրթիռային համալիրների և HIMARS համազարկային կրակի ռեակտիվհամակարգերի համար, և HARM հակառադիոլոկացիոն հրթիռներ։
 
Բացի դրանից, ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել 53 զրահամեքենա՝ MRAP (Mine-Resistant Ambush-Protected) դասիհակաականային ուժեղացված պաշտպանությամբ, 350 զրահապատ բազմաթիրախային Humvee մեծ անցանելիությամբ մեքենա, 20 հազարարկ՝ 155 մմ տրամաչափի, և 95 հազար105-միլիմետրանոց արկ, մոտ 600 գերճշգրիտ զինամթերք 155 մմ տրամաչափի հրետանային սարքերիհամար, մոտ 11,8 հազար ականանետային զինամթերք՝ 120 մմ տրամաչափի։
 
Ներկայիս տրանշի շրջանակներում Միացյալ Նահանգները Կիևին կտրամադրի նաև Claymore հակահետևակային ականներ, ավելի քան 3 միլիոն զինամթերք հրաձգային զենքի համար, մոտավորապես 2000 հակատանկային հրթիռ և ռազմական տեխնիկայի և սարքավորումների որոշ միավորներ:
 
Պենտագոնի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ը Կիևին տրամադրել էավելի քան 26,7 միլիարդ դոլարիռազմական օգնություն։