Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վռնդվածների կողմից վռնդվելու հոխորտանք․ Էս ի՞նչ սպառնալիքներ եք հնչեցնում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին․ Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմությանը

Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ լսումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր ելույթում հայտարարեց, թե հույս ուներ լսել քաղաքական ելույթ, սակայն լսեց «վռնդվածների կողմից վռնդվելու հոխորտանք»։  

«Էս ի՞նչ սպառնալիքներ եք հնչեցնում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք»,- ասաց նա և հավելեց, որ գործող իշխանությունը պատասխանատու է և հասկանում է իր գործողությունների հետևանքները։

«Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում, մոռացել եք երևի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն  ինչի բերեց․ առաջնայնությունները ճիշտ դրեք»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենք պատասխանատու են Հայաստանի 3 մլն բնակչության համար։

Մանրամասն՝ տեսանյութում