Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել

Էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել
Քաղաքականություն
21:21, 20 май 2021
Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։

1994 թվականին ավարտել է միջին դպրոցը Գյումրիում, իսկ 1998 թվականին՝ Ավագ դպրոցը Ապելդորնում (Նիդերլանդներ)։

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով. այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։