Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրինյանի ղեկավարած կուսակցությունը ԿԸՀ-ից ետ է վերցրել դիմումը․ նա ընտրություններին կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով

Շիրինյանի ղեկավարած կուսակցությունը ԿԸՀ-ից ետ է վերցրել դիմումը․ նա ընտրություններին կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով
Քաղաքականություն
18:47, 27 май 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվում է Լեւոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության կողմից առաջադրման դիմումը հետ վերցնելու հարցը։

Լեւոն Շիրինյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու՞ է կուսակցությունը հետ վերցնում դիմումը, ասաց, որ դա թյուրիմացություն է․ «Կուսակցությունը ետ չի վերցնում դիմումը,տեխնիկական թյուրիմացություն է եղել, դաշինքով գնում ենք ընտրությունների, ինչ-որ լրատվական է նման անիմաստ տեղեկություն տվել»։

Նշենք, որ տեխնիկական խնդիրը կայանում է նրանում, որ ԿԸՀ երեկ դիմում էր ներկայացրել եւ՛ Լեւոն Շիրինյանի ղեկավարած կուսակցությունը, եւ՛ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» եւ այսօր  «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունը ետ վերցրեց դիմումը։