Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանի ու Մարալիկի ընտրությունների ժամանակ ընտրախախտումների մասին աղաղակող ընդդիմությունը ոչ մի դիմում-բողոք չի ներկայացրել ԿԸՀ․ ժամկետն արդեն ավարտվել է

Սիսիանի ու Մարալիկի ընտրությունների ժամանակ ընտրախախտումների մասին աղաղակող ընդդիմությունը ոչ մի դիմում-բողոք չի ներկայացրել ԿԸՀ․ ժամկետն արդեն ավարտվել է
Քաղաքականություն
13:20, 28 март 2023
Ինչպես հայտնի է՝ մարտի 26-ին Սիսիան և Անի համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությունների թե նախընտրական ժամանակահատվածում, թե ընտրության օրը մասնակից ընդդիմադիր ուժերը՝ ՀՀԿ-ն, ՔՈ-ն և մյուսները աղաղակում էին ընտրակեղծքիների, անգամ՝ ընտրակաշառքի մասին, «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրում էին գրեթե բոլոր հնարավոր ընտրախախտումներ կատարելու մեջ, համեմատում ՀՀԿ-ի ժամանակների հետ, սակայն ընտրություններից 2 օր անց պարզվում է, որ որևէ ընդդիմադիր ուժ դիմում-բողոք կամ վերահաշվարկի պահանջ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։  

Ըստ ԿԸՀ կարգի՝ վերահաշվարկի դիմումներ կարող էին ներկայացվել մարտի 27-ի ժամը 12։00-ից մինչև 18։00-ն և մարտի 28-ի ժամը 09։00-ից մինչև 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների, ինչպես նաև այլ դիմում-բողոքների ներկայացման համար։ Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները կարող էին ներկայացվել համապատասխան ԸԸՀ մարտի 27-ին։ 

Civic.am-ի հետ զրույցում ԿԸՀ լրատվականից հայտնեցին, որ վերոնշյալ պահանջներով ԿԸՀ որևէ դիմում չի ստացվել։

Հարց է ծագում, թե ո՞ւր մնացին ընտրախախտումների մասին ընդդիմադիրների «փաստերը», ինչո՞ւ ԿԸՀ այդպես էլ որևէ բողոք, վերահաշվարկի պահանջ չներկայացվեց, եթե այդ մեղադրանքները սնանկ չէին և իշխանությանը սևացնելու նպատակ չունեին։