Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում․ Նիկոլ Փաշինյանն իրեն դուելի հրավիրելու մասին

Քոչարյանը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում․ Նիկոլ Փաշինյանն իրեն դուելի հրավիրելու մասին
Քաղաքականություն
14:08, 07 июнь 2021
«Տեսեք նրանց բառապաշարն ուր է հասել արդեն սկսել են զենքի, չգիտեմ ինչի մասին խոսել, տերմինաբանությունը զարգացնում են։ Մեկը կա վախենում է գա բանավեճի մասնակցի և ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ զենքի ցանկացած տեսակով»,- այսօր փարաքարցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդարադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն դուելի հրավիրելու առաջարկին և հավելեց․ «Ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում»։