Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Նիկոլ Փաշինյան

Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
18:54, 08 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապարանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Ասում են՝ վարչապետն ասել է՝ ոչինչ, թող գերիներն 2 ամիս էլ սպասեն։ Ո՞վ է ասում, ո՞վ է ասում։ Սերժիկը թեմա է գտել, Սերժիկը էլի մեյդան է ընկել։ Նույնիսկ էն գերիները, որոնք 2 ամիս առաջ վերադարձել են, իրենք 2-3 ամիս ուշացումով են վերադարձել։ Սերժիկը ասում է, թող իրա որդուն տա, գերիներին վերադարձնի։ Մի հատ էլ որդուս մասին խոսելիս ասումա Աշոտիկը։ Սերժիկ, Սերժիկ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, այ տղա։ Դու Միշիկի հետ ես շփոթու՞մ, թե՞ ում հետ ես շփոթում, այ Սերժիկ։ Երկրորդը՝ քեզ, որպես պաշտոնական սուտինիորի և թրաֆիկինգի մասնագետի, ասում եմ՝ համաձայն եմ, համաձայն եմ։ Եվ Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Եվ Սերժիկ, և Քոչարյան, որպես մարդ առնել, ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել էդ գործում։ Մեջը մի քանի հազար դոլար էլ որ աշխատեք, կարծում եմ՝ ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի։ Ենթադրում եմ, որ գերիներ առնել, ծախելու մեծ փորձ ունեք։ Տալիս եմ որդուս բոլոր գերիներկ դիմաց։ Պաշտոնապես հայտարարում եմ Ալիևին, բոլորին, Կարմիր խաչին և Սերժիկին, և Ռոբիկին ասում եմ որպես մարդու առևտրի երկար տարիների մասնագետ, երկուսիդ լիազորում եմ պաշտոնապես բանակցել այս թեմայով։ Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում, ասում եմ պաշտոնապես, գնացեք, բանակցեք, այ սուտինիորներ և գերիներ առնել, ծախելու մասնագետներ, գնացեք և բանակցեք, պաշտոնապես սպասում եմ ձեր պատասխանին»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, «Պատիվ ունեմ» դաշինքի Արագածոտի մարզում հանդիպման ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր․

«Այդ աննամուսն ասում է՝ մեր գերիները մեկ-երկու ամիս էլ կհամբերեն: Այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու: Լավ, բա դա մա՞րդ ա, խիղճ ունի՞: Ինքը չի հասկանո՞ւմ այդ մարդիկ ինչերի միջով են անցել, այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե իրենց երբ են բռնաբարելու, իրենց երբ են սպանելու, իրենց երբ են խոշտանգելու։ Ես հիմա ասում եմ՝ թող իրա երեխային տանի տա, տեղը 20-25 ռազմագերի բերի։ Մի հատ տեսնեմ՝ դրանից հետո ինքն էդպե՞ս է խոսելու ռազմագերիների մասին։ Իրա համար ի՞նչ տարբերություն։ Միշտ իրա երեխաներին օգտագործել է իրա PR-ի համար։ Գոնե էս պարագայում օգուտ կունենանք, 2-3 տասնյակ զինվոր կվերադառնան։ Բայց պարզա չէ՞, որ չի անի։ Իսկ եթե դու վախենում ես դիմադրել, պարզա չէ՞, որ նրանք գալու են, անելու են։ Նորից եմ կրկնում, իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա»։