Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Քաղաքականություն
19:16, 01 май 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝  մայիսի 1-ին, Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը  Հայաստանի Հանրապետությանը  կապող  Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ երթևեկությանը  խոչընդոտող անօրեն  գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր:

Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

Նախագահ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը: