Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենտրոնի բնակիչների տեղահանություն՝ իրավունքների կոպիտ ոտնահարմամբ․ ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը «շինհրապարակի վերածում Երևանը»․ Տեսանյութ

Կենտրոնի բնակիչների տեղահանություն՝ իրավունքների կոպիտ ոտնահարմամբ․ ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը «շինհրապարակի վերածում Երևանը»․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:41, 10 июнь 2021
Երեկ Երևանի Նոր նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը, և մեր նպատակներն իրականացնելու համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդենք այստեղից»:

Ներկայացնում ենք համացանցում պահպանված տեսանյութ, թե ինչպես էր Կենտրոնի բնակիչների բռնի ուժով տեղահանությամբ ու նրանց իրավունքների կոպիտ ոտնահարմամբ Ռոբերտ Քոչարյանը «շինհրապարակի վերածել Երևանը»։ 

Հյուսիսային և Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները մինչ այժմ միջազգային ատյաններում պայքարում են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար։ Եղան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք մահացան տեղահանության սթերսների արդյունքում։ 

Դիտեք տեսանյութը։