Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կա խաղաղության փաստաթղթի մեկ նախագիծ, որը բազմիցս քննարկվել է կողմերի միջև. Վլադիմիր Վարդանյան

«Չգիտեմ, թե ովքեր են եղել «Կոմերսանտի» աղբյուրները»,- այս մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը և նշեց, որ պետք է հիմնվել Հայաստանի դիվանագիտական խողովակներով եկող տեղեկատվության վրա։  

ՔՊ խմբակցության քարտուղարը նշեց, որ ճիշտ չի համարում մեկնաբանել բանակցային նրբությունները։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ այժմ բազմաթիվ խնդիրներ կան բազմաթիվ ուղղություններով, որոնց ուղղությամբ մի քանի հանձնաժողովներում աշխատանքներ են տարվում։ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին կա բանակցվող փաստաթղթի մեկ նախագիծ, որը բազմիցս կողմերը փոխանցել են իրար։

Վլադիմիր Վարդանյանն էլ, փարատելով կասկածները, ասաց, որ խաղաղության պայմանագիրը միջազգային փաստաթուղթ է, որը պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ «Այսինքն՝ մեկ վայրկյանում, մեկ ժամում, մեկ օրվա մեջ, մեկ բանակցության ընթացքում այդ փաստաթղթի ստորագրում, վավերացում, ուժի մեջ մտնել չի կարող տեղի ունենալ»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում