Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ռազմական հետախուզության ղեկավարն այցելել է Բաքու

Թուրքիայի ռազմական հետախուզության ղեկավարն այցելել է Բաքու
Քաղաքականություն / Տարածաշրջան
19:09, 08 август 2023
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության պետ, գեներալ-գնդապետ Իսմայիլ Գյունայդընը այցելել է Ադրբեջան․ գրում է azatutyun.am-ը։

Այսօր նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հետ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հանդիպմանը կողմերը հատուկ նշել են փոխգործակցության զարգացումը երկու երկրների բանակների միջև և համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում։ Քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ասված է հաղորդագրության մեջ։