Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ խորհուրդը թույլ է տվել համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ

ԵՄ խորհուրդը թույլ է տվել համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ
Քաղաքականություն
19:06, 28 июнь 2021
Եվրամիության խորհուրդը թույլ է տվել համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի և Հայաստանի հետ ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ: «Կանաչ լույս» են ստացել նաև նման համաձայնագրերը Թունիսի և Քաթարի հետ: Որոշումը կայացրել են ԵՄ երկրների նախարարները երկուշաբթի, հունիսի 28-ին, հայտնում է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:

«ԵՄ խորհուրդը այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի չորս կարևոր համաձայնագրեր, որոնք կբարելավեն ավիաընկերությունների հասանելիությունը շուկայում և կամրապնդեն քաղաքացիների հաղորդակցությունն ու տեղաշարժը: Միևնույն ժամանակ, դրանք երաշխավորում են անվտանգության բարձրագույն մակարդակ և ստեղծում հավասար պայմաններ», ասել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանտուշը, ով այս վեց ամիսների ընթացքում նախագահում է ԵՄ Խորհրդում:

Ակնկալվում է, որ բոլոր չորս համաձայնագրերը կստորագրվեն այս աշնանը: Դրանից հետո դրանք պետք է վավերացվեն ստորագրող երկրների, Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Մինչև այս գործընթացի ավարտը ժամանակավորապես կկիրառվեն ավիացիոն համաձայնագրերը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ:

Ի՞նչ է նշանակում ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածք Ուկրաինայի և Հայաստանի հետ։

Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը հաճախ անվանում են «բաց երկնքի համաձայնագիր»: Այն չպետք է շփոթել Բաց երկնքի մասին պայմանագրի հետ, որը վերաբերում է ռազմական հետախուզական թռիչքներին: Ընդհանուր ավիացիոն տարածքը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է օդային տրանսպորտի շուկաների փոխադարձ բացում ԵՄ և հարևան երկրների միջև: Խոսքը ուղեւորափոխադրումների, բեռնափոխադրումների և փոստային փոխադրումների մասին է: Այն կարող է բերել դեպի ԵՄ թռիչքների տոմսերի գների իջեցման։