Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդասիրական շեշտադրումները այն օպտիմալն են, որ այսօր պետք է աշխատանքի առանցք դարձնեն Հայաստանն ու Արցախը հրապարակային դիվանագիտության դաշտում․ Հակոբ Բադալյան

Մարդասիրական շեշտադրումները այն օպտիմալն են, որ այսօր պետք է աշխատանքի առանցք դարձնեն Հայաստանն ու Արցախը հրապարակային դիվանագիտության դաշտում․ Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
13:03, 17 август 2023
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շատ քննարկումների է արժանանում ՄԱԿ ԱԽ նիստում Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը: Ընդհանրապես հայկական դիվանագիտության արդյունավետության եւ հմտության հարցը մեղմ ասած քննարկման հարց է: 

Կոնկրետ ելույթի առումով, կարծում եմ՝ արդարացված էր այն, որ ելույթի առանցքն ու շեշտադրումները մարդասիրական խնդրի հարթությունում էին: 

Ինչպես նախորդ գրառումներում նշել եմ՝ քաղաքական առումով իրավիճակ է, երբ որեւէ մեկը չունի Ադրբեջանի հետ որեւէ հակադրության մեջ մտնելու մոտիվ՝ եթե փորձեմ նկարագրել համառոտ: Հետեւաբար, այստեղ քաղաքական շեշտադրումները ոչ միայն չեն լինի արդյունավետ, այլեւ՝ հաշվի առնելով համաշխարհային պատերազմի իրողությունները, կլինեին ընդհուպ հակաարդյունավետ, այսինքն, ավելի շուտ կառաջացնեին խնդիր, քան կլուծեին եղածը:

Հետեւաբար, մարդասիրական շեշտադրումները կարծում եմ այն օպտիմալն են, որ այսօր պետք է աշխատանքի առանցք դարձնեն Հայաստանն ու Արցախը հրապարակային դիվանագիտության դաշտում: Սա էլ իհարկե հաջողության, արդյունքի կուռ գրավական չէ, բայց սա այն դաշտն է, որտեղ Հայաստանը կարող է նվազագույնի հասցնել աշխարհաքաղաքական դիմակայության հետեւանքով առկա «սեղմման» աստիճանը եւ ընդլայնել իր աշխաատանքի տարածությունը: